ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Ընտրությունների սգազարդը

Ընտրությունների սգազարդը
16.09.2023 | 16:09

Արցախի երկարատեւ բլոկադան Հայաստանի համար պետք է արթնության շեփոր հանդիսանա՝ բարձրանալու մահվան քնից, դուրս գալու կապիտուլյացիայի երկարատև մղձավանջից, թոթափելու խաբեբաների, թույլերի, պարտվողների իշխանությունը և մտնելու փրկության, զգոնության, հաղթանակի ճանապարհ։

Ցավոք, դա տեղի չի ունենում։ Եվ այս պատմական հանգամանքը ևս մեկ անգամ շեշտում է, որ ընտրական համակարգի գոյությունը, մեզ նման քաղաքականապես չհասուն ժողովրդի համար, ավելորդ շքեղություն է ու մահաբեր թույն: Եվս մեկ անգամ ընդգծում է, որ քաղաքացիական հոգեբանությունից զուրկ ժողովուրդը ոչ այլ ինչ է, քան զեխասեր, որկորահակ ամբոխ, որի վերջը կործանումն է ու խայտառակ գոյություն քարշ տալը հզորների ոտքերի տակ։

Մենք դեռ շատ ենք հեռու ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու մշակույթից: Մենք դեռ այնքան գիտակցություն, քաջություն ու ազնվություն չունենք, որպեսզի ըմբռնենք ցեղ-ազգ-ժողովուրդ-հանրություն տիեզերական կերպարի ոգեղեն-կենսաբանական-բնազդական կապը:

Մեզ սխալ են մատուցել, թե, իբր, ժողովրդավարության հիմքը ընտրություններն են։ Բնավ այդպես չէ՛։ Մեզ նման ժողովուրդ-ամբոխի համար ժողովրդավարության հիմքը ժողովրդի ապահով, անվտանգ լինելն է, որը հոգում է երկրի իշխանավորը: Հետևաբար, մեր իշխանավորը պիտի լինի առողջը, խելացին, համարձակը, աննկունը և ոչ թե ամբոխի ընտրածը: Ամբոխ, որը միշտ սխալ է ընտրում, քանզի հակված է միշտ դեպի թույլը, վախկոտը, ծույլն ու որկրամոլը։

Ոչ հեռավոր անցյալում՝ 90-ականների սկզբին, մենք հաղթանակների հասանք ոչ թե ընտրությունների միջոցով իշխանության եկածների, այլ միա՛յն բնական ընտրությամբ առաջ մղված առաջնորդների շնորհիվ։

Ընտրությունները մեր ազգի համար սգազարդեր են միայն։

Ժողովրդի կամքը Աստծո կամքը չէ երբե՛ք։

Լեռնիկ Հակոբյան

Դիտվել է՝ 5035

Մեկնաբանություններ